ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լարվածություն` Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում լարվածության սրմանը զուգահեռ, երկու երկրների միջև հարաբերությունները նորից խաթարվում են, և Անկարայի ու Մոսկվայի միջև առևտրային խնդիրներն ու խոչընդոտներն ի ցույց են դրել թշնամական հարաբերությունների մեկ այլ ձև:

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում միջազգային նշանակության խնդիր է վերջին տարիներին երկու երկրների ռազմական համագործակցությունը։ Փաստորեն, ռուսական զենքի վաճառքը Թուրքիային, որը երկկողմանի ու տարածաշրջանային առումով տարածվել է Արևմտյան կառավարությունների և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) վրա, S400 հրթիռային համակարգի վաճառքն է։

Ռազմական փորձագետները նշում են, որ ռուսական հրթիռային համակարգը մեծ կարողություն ունի և կարող է   բացասաբար ազդել ԱՄՆ-ի առաջադեմ սպառազինությունների վրա և խափանել դրանք:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև վեճերի նոր փուլը վերաբերում է երրորդ երկրին։ Ռուս պաշտոնյաներն ասում են, որ Թուրքիան խնդիրներ է ստեղծել Ղրիմի թերակղզում ռուսական զորքերի համար՝ Ուկրաինային անօդաչու սարքեր վաճառելով։ Սակայն թուրք պաշտոնյաները, ովքեր ցանկանում են ռազմական ներկայություն ունենալ լարված երկրներում, ասում են, որ Ռուսաստանը չպետք է մեղադրի Անկարային Ուկրաինայի կառավարության կողմից թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար:

Իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Եթե Ուկրաինան  զենք գնի Թուրքիայից, այն այլևս չի պատկանելու Թուրքիային, և այդ զենքերը կպատկանեն միայն Ուկրաինային, և Թուրքիային չի կարելի մեղադրել դրա համար: Հետևաբար, Ուկրաինայի կառավարությունն այս անօդաչու սարքերի մասին խոսելիս չպետք է նշի արտադրող երկրի՝ Թուրքիայի անունը»։

Անցյալ չորեքշաբթի, արձագանքելով Ղրիմի թերակղզում տեղակայված ռուսական զորքերի կողմից վերահսկվող դիրքերի վրա Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառմանը,  Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց. «Թուրքական անօդաչու թռչող սարքերը սպառնում են ապակայունացնել   Ուկրաինայի արևելքը»:

Ռուսաստանի պարագայում թուրք պաշտոնյաների դիրքորոշումները շատ տարբեր են։ Թուրքիան մի կողմից զենք է վաճառում ավելի թույլ երկրներին, իսկ մյուս կողմից՝ կարիք ունի առաջադեմ զենք գնել տարածաշրջանային ու համաշխարհային տերություններից։ Միաժամանակ, առաջին քայլով Ռուսաստանը կարող է կանխել Թուրքիայի ռազմական ներկայությունը Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Սա նշանակում է կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի բոլոր քաղաքականությունների և Ադրբեջանում ռազմական ներկայության ձախողում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: